Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Շնչառական համակարգ

Հևոց. արդյո՞ք պետք է անհանգստանալ. nairimed.com

Հևոց. արդյո՞ք պետք է անհանգստանալ. nairimed.com

Շնչառությունը նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց է։ Առողջ մարդն այն երբեք չի նկատում։ Սակայն, երբ արտաշնչման և ներշնչման հետ դժվարություններ են առաջանում, այն անմիջապես ուշադրություն է գրավում։

Օդի հանկարծակի առաջացած անբավարարությանն, առաջին հերթին, գլխուղեղն է արձագանքում։ Այն անմիջապես հրաման է տալիս «հաճախացնել շնչառությունը»։ Այս գործընթացները մարդը ոչ մի կերպ չի կարող վերահսկել։ Հաճախանում է շնչառությունը, երկարում է ներշնչումը և արտաշնչումը, պացիենտն սկսում է գիտակցել, որ իրեն օդը չի բավականացնում։ Հենց այս վիճակն էլ բժիշկները հևոց են անվանում (այլ կերպ կոչում են նաև դիսպնոէ)։

Հևոցը սուբյեկտիվ ռեակցիա է, առաջին հերթին կախված է մարդու հոգեկան վիճակից։ Որոշ հիվանդներ, ունենալով «պողպատե նյարդեր», կարող են չնկատել շնչառության հետ կապված աննշան անհարմարավետությունը։ Այս մարդկանց մոտ հնարավոր է բաց թողնել լուրջ ախտաբանությունների զարգացումը։ Իսկ մարդկանց մյուս մասը՝ զգայուն հոգեկան աշխարհով, կարող են նույնիսկ սովորական շնչառությունը խանգարման տեղ ընդունել։

Ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա


Հևոցը միշտ չէ, որ ախտաբանական ատանիշ է։ Այդ պատճառով ի սկզբանե պետք է վերլուծել մեխանիզմները, որոնք բերում են այդ տհաճ ախտանիշի զարգացմանը։

Եթե հևոցն առաջանում է քայլելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ապա հևոցի պատճառը ֆիզիոլոգիական է։

Բավականին բարդ են այն իրավիճակները, երբ շնչառության դժվարացումն առաջանում է հանգստի վիճակում. դա ախտաբանական երևույթ է, որի պարագայում անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն և համապատասխան բուժում նշանակել։

Հևոցի պատճառները

Շնչառության խնդիրները կարող են զարգանալ սխալ կենսակերպի ֆոնին։ Երբեմն հևոցի պատճառները հիվանդություններն են։

Դիսպնոէի պատճառները հստակ նշելու համար անհրաժեշտ է հետազոտվել։ Միայն ախտաբանության բացակայության մեջ համոզվելուց հետո կարելի է պատճառը համարել կենսակերպի խախտումը։

Ֆիզիոլոգիական պատճառները

Շնչառության հաճախացումը կարող է ծագել հետևյալ գործոնների ֆոնին.

  • ֆիզիկական ակտիվությունը,
  • շինության ներսում` տոթը, որին օրգանիզմն արձագանքում է հաճախացած շնչառությամբ, գլխացավերով, երբեմն էլ ուշաթափություններով,
  • չափազանց ծխելը։


Ախտաբանական պատճառները


Հևոցի պարբերաբար առաջանալը հաճախ ազդարարում է օրգանիզմում հիվանդությունների զարգացման մասին։ Հատկապես, եթե կարիք է լինում խորը ներշնչել  առանց  նպաստող գործոնների առկայության (առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության)։

Հանկարծակի առաջացած արտահայտված հևոցի դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։  Այս ախտանիշը կարող է վկայել ինֆարկտի, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, Կվինկեի այտուցի, սուր թունավորման կամ շնչահեղձության մասին։

Շնչական համակարգի 7 ախտաբանությունները

Թոքերի և բրոնխների հիվանդությունները հաճախ ուղեկցվում են հևոցով։ Ընդ որում, տհաճ ախտանիշը կարող է պացիենտին տանջել ամիսներ, տարիներ։

Հաճախ բժիշկներն ախտորոշում են հևոցի հետևյալ պատճառները.

  • ԹՕՔՀ (թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդություններ)։ Ախտաբանության համար բնորոշ է շնչական ուղիների լուսանցքի աստիճանական նեղացումը և խորխի կուտակումը։ Հիվանդը հանգիստ ներշնչում է օդը, սակայն արտաշնչելիս դժվարանում է, առաջանում է բնորոշ աղմուկ, երբեմն՝ խորխով հազ։  Դեղորայքային ինհալատորների կիրառումը հնարավորություն է տալիս վերացնել նոպան։
  • Շնչական անբավարարություն։ Այս ախտաբանությունը հաճախ զարգանում է ԹՕՔՀ-ի ֆոնին։ Հիվանդության ժամանակ թոքերը չեն կարողանում օրգանիզմն ապահովել անհրաժեշտ թթվածնով և հեռացնել ածխաթթու գազը։
  • Վարակիչ հիվանդություններ։ Ախտաբանությանը կարող են նպաստել թոքաբորբերի, բրոնխիտների ծանր ձևերը։ Եթե բուժումը ճիշտ է կազմակերպված, տհաճ ախտանիշն անցնում է մի քանի օրից։
  • Թոքերի նորագոյացություն։ Այս ախտաբանության ժամանակ դիսպնոէն կրում է հարաճող բնույթ։ Որքան շատ է աճում ուռուցքը, այնքան հիվանդի շնչելը դժվարանում է։ Բացի հևոցից հիվանդին կարող է անհանգստացնել հազը, արտահայտված թուլությունը, երբեմն` արյունախխումը։
  • Թրոմբոէմբոլիա։ Տեղի է ունենում թրոմբով թոքային զարկերակի խցանում։ Դիսպնոէն շատ արագ է զարգանում։ Պացիենտը գանգատվում է ո՛չ միայն օդի պակասից, այլ նաև կրծքավանդակում ցավ է զգում։ Երբեմն ախտաբանությունն ուղեկցվում է արյունախխումով է։
  • Տոքսիկ այտուց։ Ագրեսիվ նյութերի ներշնչե;ը կամ շնչական օրգանների արտահայտված ինտոքսիկացիան կարող են բերել հևոցի առաջացման։ Հաճախացած շնչառությունը վերածվում է շնչահեղձության։ Արտահայտված ինտոքսիկացիայի դեպքում հևոցը շատ արագ է զարգանում։
  • Խցանում։ Ախտաբանության հիմքում կարող է լինել օտար մարմնի առկայությունը շնչուղիներում։ Երբեմն շնչուղիների նեղացման կարող են բերել խպիպը, ուռուցքը, սպիները։ Խցանման ժամանակ շնչառությունը դառնում է շատ բարձր, սուլող, տանջում է չոր հազը, զարգանում է շնչահեղձություն։


Սրտի ախտաբանությունները
Հևոցի և չափազանց թուլության պատճառները կարող են լինել սրտաբանական ախտաբանությունները։ Սովորաբար, դրանք առաջանում են անոթներում ճնշման խանգարման ֆոնին։

Եթե հևոցն առաջացել է սրտի ախտահարման հետևանքով, հիվանդը նշում է հետևյալ ախտանիշները.

  • դիսպնոէի արտահայտվածությունն աստիճանաբար աճում է,
  • սկզբում շնչառության հաճախացում առաջանում է ծանրաբեռնվածությունից հետո, հետագայում այն սկսում է անհանգստացնել նույնիսկ հանգիստ վիճակում,
  • սեղմող ցավեր կրծոսկրում (բնորոշ է սրտի իշեմիային),
  • հևոցի ուժեղացում` պառկած վիճակում և ախտանիշների նվազում` նստած վիճակում (դիտվում է սրտային անբավարարության ժամանակ)։


Միոկարդի լուրջ ախտահարումների դեպքում կարող է պարոքսիզմալ հևոց առաջանալ։ Այս ախտաբանությունը կոչվում է սրտային ասթմա։ Սովորաբար, այն առաջանում է գիշերը, ինչը թոքերում հեղուկի կուտակման հետևանք է։ Հևոցն արագ վերածվում է խեղդոցի: այս դեպքում հիվանդին անմիջապես բուժօգնություն է անհրաժեշտ։

Երիտասարդների մոտ հևոցի առաջացման պատճառները հաճախ կապված է նյութափոխանակության խանգարման հետ։ Դիսպնոէ կարող են առաջացնել հետևյալ ախտաբանությունները:

  • Սակավարյունություն։ Բնորոշ է արյան մեջ հեմոգլոբինի իջեցումը, որն ապահովում է թթվածնի տեղափոխումն օրգանիզմում։ Հեմոգլոբինի նվազումն ուղեկցվում է  հիպօքսիայով (թթվածնային քաղցով)։ Առաջացած անբավարարությունը լրացնելու համար մարդն սկսում է խորը և հաճախ շնչել։
  • Թիրեոտոքսիկոզ։ Սա էնդոկրին հիվանդություն է, որի ժամանակ ուժեղանում է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզը։ Հորմոնների ուժեղացված արտադրությունը բերում է նյութափոխանակության արագացման և սրտամկանի կծկումների հաճախացման։ Այս ռեժիմում սիրտը չի չի կարող արյունը մղել անհրաժեշտ ծավալով, ինչի հետևանքով հիպօքսիա է զարգանում։ Ստիպված հիվանդը սկսում է շնչել խորը և հաճախ։
  • Շաքարային դիաբետ։ Այս հիվանդության ժամանակ աստիճանաբար վատանում է արյունատար անոթների վիճակը, ինչի արդյունքում ավելի քիչ թթվածին է հասնում օրգաններին: Զարգանում է հիպօքսիա։
  • Ճարպակալում։ Ավելորդ քաշը սրտի, անոթների, թոքերի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Օրգանները չեն կարող մշտապես գործել այդ ռեժիմով և, աստիճանաբար, զարգանում է թթվածնային քաղց, և, որպես հետևանք, հևոց է առաջանում։


Երբեմն հևոցն առաջանում է նյարդային խանգարումների ֆոնի վրա՝ տարած սթրեսներից, հոգեհուզական ցնցումներից հետո։ Հիմնականում  հոգեծին դիսպնոէից գանգատվում են կասկածամիտ պացիենտները, ովքեր հակված են հիպոխոնդրիային։Генетика и иммунотерапия изменили лечение рака легких

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Ախտորոշում
Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...

Ախտորոշում
Շնչառական սուր անբավարարություն. armeniamedicalcenter.am
Շնչառական սուր անբավարարություն. armeniamedicalcenter.am

Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...

Շնչառական քրոնիկ անբավարարություն. armeniamedicalcenter.am
Շնչառական քրոնիկ անբավարարություն. armeniamedicalcenter.am

Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...

Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...

Պլևրիտ. armeniamedicalcenter.am
Պլևրիտ. armeniamedicalcenter.am

Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...

Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:

Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...

Ֆիզիոթերապիա
Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում. nairimed.com
Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում. nairimed.com

Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...

Թերապիա
Թոքերի հետազոտում. սպիրոմետրիա. armeniamedicalcenter.am
Թոքերի հետազոտում. սպիրոմետրիա. armeniamedicalcenter.am

Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է  թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...

Ախտորոշում
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. armeniamedicalcenter.am
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. armeniamedicalcenter.am

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...

Հետազոտում ենք արտաքին շնչառության գործառույթը. nairimed.com
Հետազոտում ենք արտաքին շնչառության գործառույթը. nairimed.com

Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...

Ախտորոշում
Սպիրոգրաֆիայի իրականացման ցուցումները. erebunimed.com
Սպիրոգրաֆիայի իրականացման ցուցումները. erebunimed.com

Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...

Ախտորոշում
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am

Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...

Ալերգոլոգիա
Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրականացման կարգը. nairimed.com
Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրականացման կարգը. nairimed.com

Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ